Արտակարգ դեպք Լոռու մարզում. հարազատ եղբայրները հետույքի, գոտկային շրջանի, կրծքավանդակի և ազդրի կտրած-ծակած վերքերով տեղափոխվել են հիվանդանոց


Արտակարգ դեպք Լոռու մարզում. հարազատ եղբայրները հետույքի, գոտկային շրջանի, կրծքավանդակի և ազդրի կտրած-ծակած վերքերով տեղափոխվել են հիվանդանոց
Հոկտեմբեր 4 10:32 2017

Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում «Ալավերդի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ «հետույքի արյունահոսող և գոտկային շրջանի կտրած-ծակած վերքերով» իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, իսկ կարճ ժամանակ անց՝ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող ու ազդրի կտրած վերքերով» ախտորոշմամբ էլ՝ մեկ այլ քաղաքացի, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչներ՝ 35-ամյա Վահե Բարսեղյանն ու 28-ամյա Վաչե Բարսեղյանը։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ նրանք ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածները հարազատ եղբայրներ են։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում