Դիմեք լատինատառ հայերենի զարգացման հայեցակարգի մշակման գրասենյակ. Փաշինյան


Դիմեք լատինատառ հայերենի զարգացման հայեցակարգի մշակման գրասենյակ. Փաշինյան
Սեպտեմբեր 22 11:45 2017

ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի հայրենակիցներ․

Պաշտոնապես տեղեկացնում եմ, որ այսուհետ իմ ֆեյսբուքյան էջից՝

1. Բոլոր լատինատառ՝ իբր հայերեն մեկնաբանությունները ջնջվելու են։

2. Ինձ ուղղված լատինատառ նամակները մնալու են անարձագանք։

Նման մեկնաբանությունների եւ նամակների հեղինակները կարող են դիմել ՀՀ կառավարության կամ ԿԳ նախարարության՝ լատինատառ հայերենի զարգացման հայեցակարգի մշակման գրասենյակներ»։