Ունիվերսիադա. Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը՝ ոսկե մեդալակիր


Ունիվերսիադա. Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը՝ ոսկե մեդալակիր
Օգոստոս 23 11:09 2017

Թայվանի Թայփեյ քաղաքում ընթացող 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերում մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը օղակներ վարժությունում դարձել է հաղթող:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Թովմասյանը ոսկե մեդալը նվաճել է 15.025 միավորով:

Նրա թիմակից Արթուր Դավթյանը բազմամարտում զբաղեցրել է 5-րդ տեղը (84.150 միավոր):

Դավթյանն այսօր հանդես է գալու հենացատկեր վարժության եզրափակչում:

Սուսերամարտիկ Մայքլ Հովհաննիսյանը ճկասուսեր զենքաձևում զբաղեցրել է 42-րդ հորիզոնականը: