Լիբանանի նախագահն այցելել է վիրավոր հայ զինծառայողին


Լիբանանի նախագահն այցելել է վիրավոր հայ զինծառայողին
Օգոստոս 21 22:04 2017


Լիբանանի նախագահ Միշել Աունը այցելել է լիբանանյան բանակի զինծառայող Սեպուհ Կիրակոսյանին, ով ծանր վիրավորումից հետո վիրահատվել է եւ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Նախագահը ծանոթացել է բուժման ընթացքին եւ ապաքինում մաղթել հայ զինծառայողին:

Հիշեցնենք, որ Սեպուհ Կիրակոսյանը վիրավորվել է Լիբանանի եւ Սիրիայի սահմանին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մղված մարտերի ժամանակ։