Լայպցիգն ամռանը չի վաճառի Նաբի Կեյտային


Լայպցիգն ամռանը չի վաճառի Նաբի Կեյտային
Հուլիս 23 23:17 2017

Գերմանական «Լայպցիգի» ներկայացուցիչը հաղորդել է, որ ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի վաճառի կիսապաշտպան Նաբի Կեյտային:

Հաղորդվում է, որ Գերմանիայի փոխչեմպիոնը երեք անգամ մերժել է անգլիական «Լիվերպուլին»:

Բացի այդ, «Լայպցիգը» հրաժարվել է վաճառել 22-ամյա Կեյտային մեկ այլ ակումբի, որն առաջարկում էր 68 միլիոն ֆունտ ստերլինգ: