Հայաստանի Սևանավանքը Mastercard-ի 44 զբոսաշրջային ուղղություններից մեկն է.Business Insider


Հայաստանի Սևանավանքը Mastercard-ի 44 զբոսաշրջային ուղղություններից մեկն է.Business Insider
Հունիս 25 19:10 2017

Mastercard-ը հրապարակել է Եվրոպայի ամենաքիչ հայտնի ու միաժամանակ մատչելի ճանապարհորդական 44 ուղղությունները, որոնցից Business Insider-ը ներկայացրել է 19-ը՝ այդ թվում՝ Հայաստանն ու Սևանավանքը:

«Հակառակ Հայաստանի գեղեցկությանը, զբոսաշրջությունն այնտեղ դեռ լավ զարգացած չէ և գներն էժան են: Հայաստանը հայտնի է իր եկեղեցիներով: Նկարում պատկերված է Սևանավանքը, որը պետք է պարտադիր տեսնել: Հայաստանում միջին կարգի ռեստորանում մեկ անձի համար ճաշը կարժենա մոտ 10 եվրո: 3 աստղանի հյուրանոցում կամ հյուրատանը մեկ գիշերը՝ մոտ 20 եվրո», գրում է Business Insider-ը:

Պարբերականը նշում է, որ Mastercard-ի ցանկը կօգնի բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իրենց ամառային հանգստի ժամանակ խուսափել մարդկանց կուտակումներից: Այն կազմելու համար օգտագործվել են ճանապարհորդական բլոգերների և զբոսաշրջային փորձագետների տեղեկությունները, ինչպես նաև Mastercard-ի տվյալները: Վայրերը դասակարգվել են ըստ գեղեցկության, մարդաշատության, գնի, հարմարավետության և Mastercard-ի վճարման ընդունման հնարավորությունների: Business Insider-ը հավելում է՝ Պորտուգալիայի Ազորյան կղզիներից մինչև Մոնտենեգրոյի (Չեռնոգորիա) Պերաստ ծովափնյա քաղաք. այս տեղերը կարելի է հասնել ու բացահայտել առանց «բանկ թալանելու»: