Ձմերուկի կորիզներն ընդդեմ մակաբույծների. օգտակար բաղադրատոմսեր


Ձմերուկի կորիզներն ընդդեմ մակաբույծների. օգտակար բաղադրատոմսեր
Հունիս 25 15:00 2017

Յուղով ու համեմունքներով տապակած ձմերուկի կորիզներն անչափ համեղ են։ Դրանք համարվում են մակաբույծների դեմ պայքարի (այլ կերպ ասած՝ ճիճվաթափության) հիանալի միջոց։ Ներկայացնում ենք ձմերուկի կորիզների կիրառման՝ առողջության համար օգտակար 2 հասարակ, բայց արդյունավետ բաղադրատոմս։ Այս բաղադրատոմսից օգտվողները խոսում են իրենց ինքնազգացողության բարելավվման մասին։

Ռիբոֆլավին, ֆոսվոր, կալցիում, ցինկ, В խմբի վիտամիններ այս ամբողջ հարստությունը պարունակում է մեկ ձմերուկի կորիզը։ Սա իմանալուց հետո չի կարելի դրանք գցել աղբամանը։

Ձմերուկի կորիզի թուրմ

Բաղադրամասերը. 5 ճ․ գդ․ հում ձմերուկի կորիզ, 1 լ սառը ջուր

Պատրաստումը 1․ Հավանգի մեջ մանրացրեք, վրան սառը ջուր ավելացրեք, հասցրեք եռման աստիճանի։

2․Կորիզները եփեք 45 րոպե 3․ Քամեք եփուկը և օրական 3 անգամ մեկ բաժակ օգտագործեք։ Ձմերուկի կորիզի թուրմը հիանալի միզամուղ միջոց է, հաճախ էլ օգտագործում են իբրև արագ նիհարելու դեղամիջոց։ Այս ըմպելիքը հիանալի միջոց է նաև շագանակագեղձի բորբոքման դեմ։ Ձմերուկի այս թեյը օգտակար է նաև հիպերտոնիայի դեմ։ Այն արդյունավետորեն կարգավորում է նաև արյան ճնշումը։

Ձմերուկի կորիզներն ընդդեմ մակաբույծների

Բաղադրամասերը․ ձմերուկի կորիզներ, անյուղ կաթ

Պատրաստումը 1․ Կորիզները մանրացրեք ու աղացեք 2․ Ստացված փոշին խառնեք անյուղ կաթի հետ 1 : 10 համամասնությամբ։ 3․Անհրաժեշտ է այս դեղամիջոցն ընդունել անոթի։ Բուժման կուրսը՝ 3 օր։ Կանխարգելման համար մեկանգամյա օգտագործումն էլ բավական է։ Ձմերուկի կորիզը բացառիկ արժեքավոր մթերք է։ Հուսով ենք կօգտագործեք և բարելավեք ձեր առողջական վիճակը։