Ադրբեջանում ավելի քան 100 տուն ջրի տակ է անցել


Ադրբեջանում ավելի քան 100 տուն ջրի տակ է անցել
Հունիս 24 17:11 2017

Ադրբեջանում՝ Մինգեչաուրում տեղացած անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղն ու ուժեղ քամին մեծ վնաս են հասցրել տեղի բնակելի տներին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, որոնց համաձայն՝ աղետը մեծ վնաս է հասցրել ավելի քան 100 տան և մեծաքանակ տնային կենդանիների անկման պատճառ դարձել:

Ջրհեղեղի արդյունքում բնակավայրի ճանապարհները դարձել են անանցանելի: Մասնագետները պնդում են, որ ջրհեղեղի պատճառը տեղի ջրահեռացման համակարգի սխալ կառուցումն է, ինչպես նաև այն, որ ժամանակին չեն իրականացվում հեղեղատարների մաքրման աշխատանքներ: