Երկրի բնակչությունը 2050 թվականին կգերազանցի 9,8 միլիարդը. ՄԱԿ


Երկրի բնակչությունը 2050 թվականին կգերազանցի 9,8 միլիարդը. ՄԱԿ
Հունիս 22 20:29 2017

Երկիր մոլորակի բնակչությունը 2050 թվականին ներկայիս 7,6 միլիարդից կհասնի 9,8 միլիարդի, իսկ 2100 թվականին կհասնի 11,2 միլիարդի՝ անգամ չնայած ծնելիության ընդհանուր մակարդակի նվազմանը: Այդ մասին ասված է չորեքշաբթի հրապարակված տնտեսական և սոցիալական հարցերով ՄԱԿ-ի դեպարտամենտի զեկույցում, գրում է ТАСС-ը:

Հետազոտության համաձայն՝ Երկրի բնակչության աճը տեղի է ունենում հիմնականում առավելագույն քիչ զարգացած 47 երկրների հաշվին, որտեղ ծնելիության մակարդակը կազմում է մեկ կնոջ համար 4,3 երեխա: Այդ պետություններում բնակիչների ընդհանուր թիվը, որն այժմ կազմում է մեկ միլիարդ, 2050 թվականին կհասնի 1,9 միլիարդ:

«83 միլիոն մարդով բնակչության ներկայիս տարեկան աճի դեպքում սպասում ենք այդ միտումի պահպանում անգամ հաշվի առնելով այն, որ աշխարհում ծնելիություն մակարդակը կշարունակի նվազել»,- կարծում են հետազոտության հեղինակները: Ծնելիության ընդհանուր մակարդակի անկումը նրանք կապում են աշխարհի բնակչության ծերացման հետ: Սպասվում է, որ 60 տարեկանից մեծ մարդկանց թիվը 2100 թվականին կեռապատկվի և կկազմի 3,1 միլիարդ: