Հայտնի է Մանչեսթեր Յունայթեդի մայիսի լավագույն ֆուտբոլիստը


Հայտնի է Մանչեսթեր Յունայթեդի մայիսի լավագույն ֆուտբոլիստը
Հունիս 2 21:18 2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ճանաչվել է ակումբի մայիսի լավագույն ֆուտբոլիստ,- տեղեկացնում է «կարմիր սատանաների» պաշտոնական կայքը:

Ֆրանսիացի կիսապաշտպանը քվեարկության արդյունքում ստացել է երկրպագուների ձայների 54 %-ը: Երկրորդ տեղում է դարպասապահ Սերխիո Ռոմերոն, իսկ լավագույն եռյակը եզրափակում է պաշտպան Դեյլի Բլինդը:

Հիշեցնենք, որ ակումբի մայիսի լավագույն գոլ անվանակարգում հաղթել էր Հենրիխ Մխիթարյանը: