Քարաթափում՝ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին


Քարաթափում՝ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին
Հունվար 20 15:10 2017

Հունվարի 20-ին՝ ժամը 12.25-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-10 ավտոճանապարհի Եղեգնաձոր-Մարտունի հատվածի 33-34-րդ կմ-երին տեղի է ունեցել քարաթափում, ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: