Վանգայի խորհուրդները բոլորին


Վանգայի խորհուրդները բոլորին
Հունվար 19 19:51 2017

1. Դեղորայքի չարաշահումը վնաս է: Դեղերը փակում են այն դուռը, որով խոտաբույսերը հիվանդին են բերում օրգանիզմի խանգարումները կարգավորող բնական ուժերը:
2. Ամռանն անպայման ոտաբոբիկ քայլեք, որպեսզի կապ հաստատեք հողի հետ:
3. Երեկոյան քնելուց առաջ անպայման լվացեք ոտքերը, իսկ եթե հնարավորությունները թույլ են տալիս` ցնցուղ ընդունեք: Ջուրը լվանում է ոչ միայն կեղտն ու փոշին, այլև հոգնածությունը, վատ մտքերն ու ապրումները, որոնք կարող են խանգարել քունը:
4. Անտառային պտուղներով և խոտաբույսերով թեյեր հաճախ խմեք:
5. Շաբաթը գոնե մեկ անգամ խաշած ցորեն կերեք` ավելացնելով մաքուր ջուր: Այդպես կանոնավորապես կմաքրեք օրգանիզմը, և ձեզ կապահովեք կենսական ուժով:
6. Սիրեցեք միմյանց, դրական մտքերի և լավ գործերի ձգտեք. սրանք լավագույն դեղամիջոցներն են բոլորի համար: