5 հանգամանք, որոնք պետք է հաշվի առնել կոշիկ գնելիս


5 հանգամանք, որոնք պետք է հաշվի առնել կոշիկ գնելիս
Ապրիլ 30 14:01 2017

Շատ հաճախ նոր կոշիկ գնելիս մենք մոռանում ենք հարմարավետության մասին և ստիպված այն կրում ենք ընդամենը մեկ սեզոն: Իրականում գնելիս մենք պետք է ընտրենք հարմարավետ կոշիկ:

Ահա մի քանի խորհուրդ կոշիկ գնելու համար.

Ավելի լավ է կոշիկ գնել երեկոյան

Այս խորհուրդը միգուցե մի քիչ զարմանալի թվա: Ո՞վ կցանկանա հոգնած գնալ գնումների: Սակայն կոշիկ գնելու դեպքում դա ճիշտ է, քանի որ օրվա վերջում ոտքերը մի քիչ այտուցվում են, հետևաբար` մեծանում, և առավոտյան լավ չափսի թվացող կոշիկը երեկոյան արդեն նեղ կլինի ու կցավեցնի:

Ոչ ստանդարտ չափանիշներ

Տարբեր արտադրողների մոտ կարող են լինել չափսերի տարբեր չափանիշներ: Դա նշանակում է, որ պետք չէ միանգամից գնել դուր եկած կոշիկը, այլ անպայման փորձել այն:

 

Երկու ոտնաթաթից ընտրիր մեծը

Կոշիկը պետք է ընտրել մեծ ոտնաթաթի չափսով: Միգուցե ծիծաղելի է, բայց շատ մարդկանց մոտ մեկ ոտնաթաթը մյուսից մի քիչ մեծ է: Այդ պատճառով պետք է փորձել մի քանի չափս և ընտրել այն, որում երկու ոտքերին էլ հարմար է:

Ընտրեք կոշիկ ըստ առիթի

Կոշիկ ընտրելիս պետք է հստակ պատկերացնեք, թե ինչ նպատակով եք գնում: Օրինակ, ձեզ դժվար կլինի ամբողջ օրն անցկացնել բարձր և ոչ այդքան կայուն կրունկների վրա: Եթե գնում եք կոշիկ, որում պետք է անցկացնեք ամբողջ օրը, ապա գնեք տանկետկաներ: Դրանցում միանշանակ ավելի հարմարավետ կլինի:

 

Ոտքերը մեծանում են

Հիշեք, որ ոտքերը կարող են մեծանալ, և հետևաբար՝ կոշիկի չափսն էլ փոխվել: Այդ պատճառով հետևեք չափսին երկու տարին մեկ և ուշադիր եղեք՝ հատկապես ինտերնետ-խանութներից գնելիս: