Երևանի քաղաքային իշխանությունները գլխովին ձախողել են քաղաքացիական պաշտպանության խնդիրը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)


Երևանի քաղաքային իշխանությունները գլխովին ձախողել են քաղաքացիական պաշտպանության խնդիրը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Ապրիլ 29 15:02 2017

Երևանի իշխանությունները որևէ գործողություն չեն իրակնացրել երևանցիների քաղաքացիական պաշտպանության հարցերում։ Այսպիսի գնահատմամբ է հանդես եկել «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

«Երևան տեղական ինքնակառավարման մասին օրենքի 66-րդ կետի համաձայն՝ Երևանի քաղաքապետը քաղաքացիական պաշտպանության պետն է։ Բայց մեզնից յուրաքանչյուրը գիտի և տեսնում է, որ վերջին տարիներին Երևանում քաղաքացիական պաշտպանության առումով ոչինչ չի արվել։ Օրինակ, ի՞նչ պետք է անեն քաղաքացիները, եթե օդային տագնապ հնչի», - ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է Փաշինյանը:

Նա նշել է, թե այդ առումով Երևանում խայտառակ իրավիճակ է. «Եվ ավելի է սրվում այդ իրավիճակը, երբ հաշվի ենք առնում, որ Երևանում գործնականում բոլոր նկուղները սեփականաշնորհված են կամ տրված են մասնավոր ընկերություններին և դրանք հարմարեցված չեն քաղաքացիական պաշտպանության համար»։