Հռոմի պապը գնահատել է տարածաշրջանի խնդիրների լուծման Եգիպտոսի ջանքերը. Եգիպտոսի իշխանություններ


Հռոմի պապը գնահատել է տարածաշրջանի խնդիրների լուծման Եգիպտոսի ջանքերը. Եգիպտոսի իշխանություններ
Ապրիլ 28 22:18 2017

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը գնահատել է Եգիպտոսի կողմից Մերձավոր Արևելքի խնդիրների լուծման ջանքերը, ագրեսիային և ահաբեկչությանը դիմակայումը, ասված է Եգիպտոսնի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի վարչակազմի հայտարարությունում` Կահիրեում Եգիպտոսի նախագահի և Հռոմի պապի հանդիպման արդյունքներում, հայտնում է RIA Novosti-ն:

«Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նշել է այն դերի կարևորությունը, որը խաղում է Եգիպտոսը Մերձավոր Արևելքում, գնահատելով նրա ջանքերը տարածաշրջանների մարդկային մեծ տառապանք առաջացնող խնդիրների լուծման համար, և նշել է Եգիպտոսի ջանքերին իր աջակցությունը ագրեսիայի և ահաբեկչության դադարեցման, զարգացման, ծաղկման և խաղաղության հասնելու հարցերում»,- ասված է տարածված փաստաթղթում:

Եգիպտոսի նախագահը իր հերթին վստահեցրել է կաթոլիկ եկեղեցու առաջնորդին այն բանում, որ քրիստոնեական համայնքը հանդիսանում է «եգիպտական համայնքի անբաժան մասը», և որ Եգիպտոսը հավասարապես է վերաբերվում իր բոլոր քաղաքացիներին, անկախ նրանց հավատից:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը երկօրյա այցով ուրբաթ օրը ժամանեկ է Կահիրե: Այցի ընթացքում նա կայցելի սուննի աշխարհում խոշորագույն իսլամական Ալ Ազհար համալսարանը, կհանդիպի համալսարանի իմամ Ահմեդ աթ Թեյիբի հետ, կայցելի նաև Կահիրեի մայր տաճար, կհանդիպի Ղպտի եկեղեցու հովվապետ Թավադրոս Բ-ի հետ: