Այս գիշեր Ադրբեջանի զինուժն արձակել է շուրջ 440 կրակոց. Արցախի ՊԲ (ֆոտո)


Այս գիշեր Ադրբեջանի զինուժն արձակել է շուրջ 440 կրակոց. Արցախի ՊԲ (ֆոտո)
Ապրիլ 28 09:45 2017

Ապրիլի 27-ին եւ լույս 28-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 440 կրակոց:

Արցախի ՊԲ-ից  հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: