Ռեալը ֆավորիտ է ցանկացած թիմի դեմ խաղում.Տորես


Ռեալը ֆավորիտ է ցանկացած թիմի դեմ խաղում.Տորես
Ապրիլ 27 19:56 2017

Մադրիդի «Աթլետիկոյի» իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Ռեալի» հետ առաջիկա դիմակայության մասին:

«Ռեալը» ֆավորիտ է ցանկացած թիմի դեմ խաղում, և դա մոտիվացնում է մեզ, քանի որ գիտենք մեր արժեքը և հասկանում ենք, որ կարող ենք մրցակցել յուրաքանչյուրի հետ: Ոչ ոքից չենք վախենում:

Շատ բարդ կլինի, սակայն վստահ ենք, որ կարող ենք կրկին Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալ: Մեկ դրվագը կարող է ամեն ինչ վճռել, ուստի պետք է պատրաստ լինենք»,- Տորեսի խոսքը մեջբերում է «Marca»-ն:

Հիշեցնենք, որ «Ռեալի» և «Աթլետիկոյի» միջև խաղերը կկայանան մայիսի 2-ին և 10-ին: