Թարթիչների ներկման 5 սխալ


Թարթիչների ներկման 5 սխալ
Հունվար 16 23:29 2017

Արտահայտիչ և գայթակղիչ հայացքը, նախևառաջ, կատարյալ ներկված թարթիչներն են։ Որպեսզի կատարվի աչքերի ճիշտ հարդարանք, անհրաժեշտ է սովորել տուշից ճիշտ օգտվել։ Ներկայացնում ենք մի քանի սխալ, որոնք հաճախ եք կրկնում։


Քսում եք մի քանի շերտ։ Որքան շատ տուշ եք քսում, աչքերն այդքան վատ տեսք են ունենում։ Այն հալչում, հոսում, թափվում է՝ աչքերի տակ առաջացնելով մուգ շրջանակներ։ Հիշեք, որ թարթիչները ներկելու համար շարտ միջոցներ նախատեսված են երկու շերտի համար։

Սրվակը կտրուկ եք բացում-փակում։ Սրվակ ներթափանցող օդի պատճառով, որը տեղի է ունենում սրվակի արարգ բացել-փակելուց, տուշն արագ չորանում է և թարթիչների վրա գնդիկներ առաջացնում։ Այդ իսկ պատճառով, փակելով սրվակը, աշխատեք նրբորեն պտտել վրձինը։


Չափից երկար եք օգտագործում։ Եթե չեք կարողանում հիշել, թե ե՞րբ եք գնել ձեր վերջին տուշը, նշանակում է այն վաղուց արդեն հնացել է։ Այդպիսի տուշը կարող է մրմռացնել, գրգռել և կարմրացնել աչքը։ Աշխատեք նույն տուշը երեք ամսից ավելի չօգտագործել։


Չեք ներկում թարթիչների արմատները։ Եթե գույնը քսում եք միայն թարթիչների ծայրերին, ապա տեսողականորեն դրանք կարճացնում եք, քան կան իրականում։ Որպեսզի հայացքին արտահայտչականություն հաղորդեք, սկսեք թարթիչները ներկել արմատներից սկսած։

Շտապում եք։ Վրձնի կտրուկ շարժումները հանգեցնում են աչքի անհարթ հարդարման։ Դուք բազմիցս նկատել եք, որ սև հետքեր են առաջանում վերևի կոպի վրա։ Որպեսզի խուսափեք դրանից, աշխատեք տուշը քսելիս կենտրոնանալ։