Ո՞վքեր են թիվ 1 ընտրատարածքում ՀԿԿ-ի ռեյտինգային թեկնածուները


Ո՞վքեր են թիվ 1 ընտրատարածքում ՀԿԿ-ի ռեյտինգային թեկնածուները
Մարտ 6 15:11 2017

Ինչպես արդեն հայտնի է՝ ապրիլին սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 9 քաղաքական ուժ, որից 5-ը կուսակցություն է ( ՀՀԿ, ՀՅԴ, ՀՎԿ, ՀԿԿ, «Ազատ դեմոկրատներ»), 4-ը՝ դաշինք («Ծառուկյան», «ԵԼՔ», «Կոնգրես-ՀԺԿ», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»): Երեկ՝ մարտի 5-ին, պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը:

Armday.am-ը շարունակում է ներկայացնել թիվ 1 ընտրատարածքի ռեյտինգային թեկնածուներին: Նշենք, որ այս ընտրատարածքում ընրտողների թիվը 198.537 է:
Եզրափակելով այս ընտրատածում առաջադրված թեկնածուներին, ներկայացնում ենք նաև ՀԿԿ-ին:

Այս ընտրատարածքում ՀԿԿ անդամները հիմնականում գործազուրկ են կամ թոշակառու: Առաջադրվել են հետևյալ թեկնածուները՝ Հովիկա Այդինյան, Լևոն Բալաբեկյան, Սամվել Բուդուրյան, Գոհար Խաչատրյան, Լիպարիտ Շահինյան, Էդվարդ Եդիկսելով, Գոհար Մարտիրոսյան, բժիշկ Գրիշա Գրիգորյանը: Կուսակցությունը ներկայացրել է նաև «Էկոլոգիական հասարակական միության» Հ/Կ նախագահ, անկուսակցական Սիլվա Ադամյանին, «Էլեկտրական ցանցեր» նախագծի Վարդան Կուլախսզյանը, «Կանայք հայոց աշխարհի» Հ/Կ նախագահ Ժանետա Մանուկյանը, ՀԿԿ Մասիվի շրջանի առաջին քարտուղար Մարսել Պողոսյանը, ինչպես նաև ՀԿԿ խորհրդային շրջկոմի առաջին քարտուղար Սամվել Քոլոզյանը: