Ո՞վքեր են թիվ 1 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածուները


Ո՞վքեր են թիվ 1 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածուները
Մարտ 6 13:13 2017

Արդեն հայտնի է, որ ապրիլին սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 9 քաղաքական ուժ, որից 5-ը կուսակցություն է ( ՀՀԿ, ՀՅԴ, ՀՎԿ, ՀԿԿ, «Ազատ դեմոկրատներ»), 4-ը՝ դաշինք («Ծառուկյան», «ԵԼՔ», «Կոնգրես-ՀԺԿ», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»): Երեկ՝ մարտի 5-ին, պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը:

Armday.am-ը շարունակում է ներկայացնել թիվ 1 ընտրատարածքի ռեյտինգային թեկնածուներին: Նշենք, որ այս ընտրատարածքում ընրտողների թիվը 198.537 է:
Այսպիսով, «Ծառուկյան» դաշինքի թեկնածուները 12-ն են, որոնցից ֆավորիտներ են համարվում հանրությանը հեռուստաէկրաններից հայտնի «Ի՞նչ, որտեղ, ե՞րբ» հեռուստախաղի լավագույն մասնակիցներից Արման Աբովյանը, վերջինս նաև Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի լրատվական քաղաքականության գծով խորդրականն է: Աբովյանը նաև զբաղեցնում է «Արարատ գրուպ» ՍՊԸ ԲԱԲ ավագ մասնագետի պաշտոնը: Աբովյանին հաջորդում է ՀՀ վերահսկիչ պալատի առաջատար մասնագետ Արտյոմ Ծառուկյանը, հաջորդը Արայիկ Կեսոյան է, ով հանդիասնում է «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ գլխավոր տնօրենի ֆինանսական հարցերով գլխավոր տեղակալ: Ցուցակում տեղ են գտել նաև այլ ՍՊԸ-ների և ՊՈԱԿ-ների տնօրեններ, ավագ մասնագետներ, գործավարներ՝ Ալիկ Եղիկյանը՝ «Օպտիմալ» ՍՊԸ տնօրեն, Արթուր Մամոյանը՝ «Երևանի Տորք անգեղ ՄՄԿ», ՊՈԱԿ տնօրեն, Մարիամ Խաչատրյանը՝ ՀՀ ԱՍՀՆ «Աշխատանքի և սոցիալական հետազոտության ԱԻ» ՊՈԱԿ ռեսուրսների և գնումների բաժնի պետ, Իրինա Գրիգորյանը՝ «Նոր-նորքի մտավորականներ» կազմակերպության գործադիր տնօրեն, Մանուկ Սուքիասյանը՝ «Փրայմ փաբ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն, ՀՀ ԱՆ «Հիվ․ հայտնաբերման և կանխարգելման ԱԿ» ՊՈԱԿ թիվ 1 մասն․ բժիշկ, մանրէաբան Ցողիկ Չոբանյանը, «Երևանի Տորք անգեղ ՄՄԿ», ՊՈԱԿ գործավար Արմինե Կոստանյանը:

Կուսակցությունը ռեյտինգային ցուցակում ներկայցրել է նաև «Հիմնարկությունների ինկուբատոր հիմնադրամ» անվտանգության աշխատակից Արտավազդ Սարգսյանին: Ցուցակում ներառվել են նաև մարզիչներ, դասախոսներ, մասնավորապես՝ Ջրվեժի մենապայքարային մանակպատանեկան մարզադպրոցի ազատ ոճի ըմբշամարտի մարզիչ Արմեն Շահվերդյան և ԵՊՀ դասախոս Գևորգ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին՝ ժամը 00:00-ին, մեկնարկել է ԱԺ առաջիկա ընտրությունների պաշտոնական քարոզարշավը:

Ըստ ոստիկանության տվյալների՝ ընտրելու իրավունք ունի 2 մլն 564 հազար 334 մարդ:

Մարտի 5-ին մեկնարկող քարոզարշավը կտևի 26 օր, ապրիլի 1-ը լռության օր է, ապրիլի 2-ին տեղի կունենա քվեարկությունը։



loading...