Ո՞վքեր են թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուները


Ո՞վքեր են թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուները
Մարտ 6 12:37 2017

Արդեն հայտնի է, որ ապրիլին սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 9 քաղաքական ուժ, որից 5-ը կուսակցություն է ( ՀՀԿ, ՀՅԴ, ՀՎԿ, ՀԿԿ, «Ազատ դեմոկրատներ»), 4-ը՝ դաշինք («Ծառուկյան», «ԵԼՔ», «Կոնգրես-ՀԺԿ», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»):

Armday.am-ը ստորև ներկայացնում է, թե ովքեր են ռեյտիինգային ընտրակարգով առաջադրվել Երևանի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով: Նշենք, որ այս ընտրատարածքում ընրտողների թիվը 198.537 է:

ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուները 12-ն են: Այս ընտրատարածքում ՀՀԿ-ի ֆավորիտ թեկնածուներն են համարվում ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը, ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, ով նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի փեսան է:

Ֆավորիտ թեկնածուներից է նաև ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն է, ում անունը տևական ժամանակ շոշափվում էր պանամյան օֆշորային սկանդալում: Ցուցակում տեղ է գտել նաև Միհրան Պողոսյանին պատանող «Քեթրին» Հ/Կ տնօրեն, «Քեթրին» սուսերամարտի դպրոցի տնօրեն Սրապիոն Մխիթարյանը:

ՀՀԿ-ի մյուս 9-ը թեկնածուների շարքում են դպրոցների տնօրեններ Արտաշես Թևոսյանը, Մարիա Տոնոյանը: ՀՀԿ-ի թեկնածուներից են նաև մի շարք ՍՊԸ-ների տնօրեններ, մասնավորապես՝ «Նոր Նորք» վերելակ ՍՊԸ-ի տնօրեն Արայիկ Միսակյանը և Անանիա Մաղաքյան» ՍՊԸ-ի տնօրեն Ալբերտ Մանուկյանը:

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոնի Հ/Կ նախագահ Անանիա Մաղաքյանը ևս ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում է:

Կուսակցությունը որպես թեկնածու ներկայացրել է նաև ՀՀԿ Նոր Նորքի տարածքային կայուցի Կանանց Խորհրդի նախագահ Ալվինա Հարությունայնին և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ, գյուղատնտեսութան գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Մերուժան Գալստյանին:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին՝ ժամը 00:00-ին, մեկնարկել է ԱԺ առաջիկա ընտրությունների պաշտոնական քարոզարշավը:

Ըստ ոստիկանության տվյալների՝ ընտրելու իրավունք ունի 2 մլն 564 հազար 334 մարդ:

Մարտի 5-ին մեկնարկող քարոզարշավը կտևի 26 օր, ապրիլի 1-ը լռության օր է, ապրիլի 2-ին տեղի կունենա քվեարկությունը։