Երեկ հսկայական հաղթանակ էր հայ ժողովրդի համար. Քիմ Քարդաշյան


Երեկ հսկայական հաղթանակ էր հայ ժողովրդի համար. Քիմ Քարդաշյան
Հոկտեմբեր 30 23:45 2019

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր սոցիալական ցանցերի իր էջերում միլիոնավոր հետևորդների հետ կիսվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական բանաձևի ընդունման վերաբերյալ մտքերով:

«Երեկ այնպիսի հսկայական հաղթանակ էր հայ ժողովրդի համար, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Իմ և երեխաներիս այս լուսանկարն արվել է այս ամիս, Հայաստանում, Ջեքի Նիկերսոնի կողմից»,- գրել է Քիմը: