Հենրիխ Մխիթարյանն ու Բեթթի Վարդանյանը սպասում են իրենց առաջնեկին


Հենրիխ Մխիթարյանն ու Բեթթի Վարդանյանը սպասում են իրենց առաջնեկին
Հոկտեմբեր 30 13:35 2019

Հայաստանի հավաքականի ավագ և «Ռոմա» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու նրա կինը` Բեթթի Վարդանյանը երեխայի են սպասում։

Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Մխիթարյանն ու Բեթթին զբոսնում Հռոմում։ Տեսանյութում պարզ երևում է Բեթթիի կլորացած փորը։

Հենրիխ Մխիթարյանը և հայ գործարար Միքայել Վարդանյանի դուստրը` Բեթթին, պսակադրվել են այս տարվա հունիսի 17–ին Վենետիկի Սուրբ Ղազար կղզում: