5 միլիարդատերեր, ովքեր իրենց վրա ավելի քիչ գումար են ծախսում, քան՝ դուք


5 միլիարդատերեր, ովքեր իրենց վրա ավելի քիչ գումար են ծախսում, քան՝ դուք
Հոկտեմբեր 29 13:19 2019

Երբ դու միլիարդատեր ես՝ վստահ ես, որ ցանկացած պահի կարող ես ունենալ այն ամենն, ինչի մասին միայն ունակ ես մտածել։ Ահռելի կարողություն կուտակելով՝ մարդիկ իրենց զգում են հանգիստ և ապահով, չունեն ֆինանասական միջոցներ հայթայթելու խնդիր և ցանկության դեպքում կարող են ձեռք բերել նոր կալվածք, շքեղ մեքենա, հողատարածք, վատնել իրենց գումարը խրախճանքի և հանգստի կազմակերպման վրա։ Թվում է, թե այս մարդիկ շռայլորեն վատնում են իրենց գումարները։ Սա, սակայն, մեդալի մեկ կողմն է։ Ներկայացնում ենք 5 միլիարդատիրոջ, ովքեր ավելի քիչ են ծախսում, քան կարելի է պատկերացնել:

Ուորեն Բաֆֆեթ

Կարողությունը՝ 68,1 մլրդ ԱՄՆ դոլար

«Օմահայի մարգարե», ահա այսպես են անվանում աշխարհի ամենաիմաստուն և համեստ միլիարդատերերից մեկին՝ Ուորեն Բաֆֆեթին։ Միլիարդատերը մինչև օրս ապրում է 1958 թ-ին 31 500  ԱՄՆ դոլարով ձեռք բերած տանը։ Բաֆֆեթը չի օգտագործում բջջային հեռախոս, և չունի անձնական օգտագործման համակարգիչ։ Ավելին, երբ նրա ընկեր Բիլ Գեյթսը այցելել է Օմահա, նա անձամբ է գնացել օդանավակայան և նրան դիմավորել։ Այս ամենին զուգահեռ` միլիարդատերը մեծ սեր ունի արագ սննդի, մասնավորապես՝ Burger King-ի, ինչպես նաև Coca Cola-ի նկատմամբ։ Օրական նա խմում է 5 Coca Cola և ուտում է կարտոֆիլային չիփսեր։

«Իմ կյանքը չի կարող լինել ավելի լավը, քան հիմա է։ Իրականում ամեն ինչ ավելի վատ կլիներ, եթե ես ունենայի 6 կամ 8 առանձնատուն։ Ես ունեմ այն ամենն, ինչ անհրաժեշտ է, ես ավելիի կարիքը չունեմ։ Գալիս է մի պահ, երբ դու հասկանում ես, որ շքեղությունն այլևս իմաստ չունի»,- ասել է Բաֆֆեթը։

Մարկ Ցուկերբերգ

Կարողութոյւնը՝ 51, 5 մլրդ ԱՄՆ դոլար

Չնայած իր ահռելի կարղությանը՝ Մարկ Ցուկերբերգը և նրա կինը՝ Պրիսցիլա Չանը, վարում են շատ համեստ կյանք։ Երբ Ցուկերբերգին հարցրել են, թե ինչու՞ է նա մշտապես կրում նույն շապիկն ու ջինսե տաբատը, վերջինս ասել է, որ ինքն ուզում է ազատվել անիմաստ որոշումներ ընդունելու բեռից։ Նա անում է այնպիսի քայլեր, որոնք Facebook-ը կդարձնեն ավելի լավը։ Իսկ մնացածը պայմանականություններ են։

2015  թ-ին նա հայատարարել է, որ Facebook-ի բաժնետոմսերի 99%-ը  պատրաստվում է նվիրատվություն անել։ McDonald’s-ում սնվող այս համեստ մարդը 2012 թ-ին Պալո-Ալթոյի բակում կազմակերպել է իր և Չանի հարսանեկան արարողությունը, որն արժեցել է 7 մլն ԱՄՆ դոլար, չնայած որ նրա հաշվին կա 51 մլրդ ԱՄՆ դոլար։ 2014-ին նա վաճառեց Honda Accord-ը և գնեց Volkswagen Golf` 30 000 ԱՄՆ դոլարով։

Շարունակությունը ՝ vnews.am-ում