Մայրն իր անհետ կորած 15-ամյա դստերը հայտնաբերել է Pornhub-ի միջոցով


Մայրն իր անհետ կորած 15-ամյա դստերը հայտնաբերել է Pornhub-ի միջոցով
Հոկտեմբեր 29 00:15 2019
ԱՄՆ-ում մայրը համացանցում գտել է իր անհետ կորած դստեր մասնակցությամբ էրոտիկ բնույթի տեսանյութեր, գրում է Life.ru-ն:
 
Երբ կինը  Pornhub-ում տեսել է դստեր հոլովակները, անմիջապես զանգահարել է ոստիկանություն:
 
Աղջիկը կորել էր 2018 թվականի նոյեմբերին: Այդ պահից էլ համացանցում հայտնվել են նրա մասնակցությամբ 60 պոռնոգրաֆիկ տեսանյութեր, որոնցում նա նկարահանվել է 30-ամյա մի տղամարդու հետ: Ոստիկանությունը վերջինիս հայտնաբերել է Ֆլորիդայում՝ հարևան քաղաքում, կորած աղջկա հետ միասին քայլելիս:
 
15-ամյա աղջիկը ոստիկանությանը հայտնել է, որ հղի է և տղամարդն իրեն տանում էր հիվանդանոց աբորտի դիմելու: