Շատ կանայք հղիության ընթացքում սկսում են շատ ուտել, ինչի հետեւանքով հաճախ կտրուկ գիրանում են։ Հղիները, բնականաբար, պետք է քաշ հավաքեն, սակայն չափից շատ գիրանալը վտանգավոր է ապագա մայրիկների համար։ Բացի այդ, ծննդաբերությունից հետո հաճախ դժվար է լինում նախկին տեսքին վերադառնալը։
Հայտնի կանայք եւս բացառություն չեն, եւ նրանցից շատերը եւս կտրուկ գիրացել են հղիության ընթացքում՝ դառնալով անճանաչելի։


Ամերիկացի մոդել Քայլի Ջենները հղիության ընթացքում կտրուկ գիրացել էր, երկրպագուները մտավախություն ունեին, որ մոդելն այլեւս չի կարողանալու վերադարձնել նախկին քաշն ու գեղեցկությունը, սակայն դստեր լույս աշխարհ գալուց հետո նա բավական արագ վերադարձավ իր սովոր քաշին։


Երգչուհի Ջանեթ Ջեքսոնը 51 տարեկանում առաջին անգամ մայր դարձավ։ Հղիության ընթացքում նա այնքան էր գիրացել, որ անճանաչելի էր դարձել։ Որդու լույս աշխարհ գալուց հետո, սակայն, երգչուհին նիհարեց 50 կիլոգրամով։


Երգչուհի Մարայա Քերին մի քանի տարի առաջ երկվորյակ երեխաներ լույս աշխարհ բերեց։ Հղիության ընթացքում նա գիրացել էր 30 կիլոգրամով։ Երգչուհին խոստովանել է, որ հղիության ընթացքում չարաշահել է քաղցրեղենը, ինչի հետեւանքով էլ այդքան գիրացել է։


Երգչուհի Ժասմինը հղիության ընթացքում գիրացել էր 25 կիլոգրամով։ Երգուհին ծննդաբերությունից հետո բավական երկար ժամանակ չէր կարողանում նիհարել, սակայն ի վերջո նրան հաջողվել վերադառնալ նախկին քաշին։


Դերասանուհի Միլա Կունիսը երկրորդ հղիության ընթացքում այնքան էր գիրացել, որ երկրպագուները նրան անգամ փողոցում չէին ճանաչում։


Դերասանուհի Դրյու Բերիմորը հղիության ընթացքում գիրացել է 25 կիլոգրամով։ Նա մի առիթով հայտնել է, որ հղիության ընթացքում օրական երեք անգամ չինական լապշա է կերել՝ չպատկերացնելով, որ կարող է այդքան գիրանալ։
Աղբյուր՝ Բուժինֆո










