Մթերքներ, որոնք ուտելը վտանգավոր է


Մթերքներ, որոնք ուտելը վտանգավոր է
Հոկտեմբեր 24 00:26 2019

Իսպանացի դիետոլոգները կազմել են մթերքների ցանկը, որոնք անգամ փոքր քանակով չի կարելի օգտագործել։ La Vanguardia-ում հրապարակված հոդվածում նշվում է, որ առաջին նման մթերքը ռաֆինացված ալյուրն է։ Դրա օգտագործումը բարձրացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, ինչը կարող է շաքարային դիաբետի հանգեցնել։

Եվս մեկ վտանգավոր մթերք է ալկոհոլը։ Դիետոլոգ Պիլար Էսկերը նշում է, որ թեեւ ընդունված է կարծել, որ օրական մի գավաթ գինին կամ գարեջուրը կարող են օգտակար լինել, սակայն դա սխալ մոտեցում է։ Պետք է անել ճիշտ հակառակը, նրա խոսքով։

Վտանգավոր սննդամթերքի ցանկում է նաեւ վերամշակված մսամթերքը՝ երշիկեղենը։

 

Առավոտյան ընդունված է նախաճաշել եգիպտացորենի փաթիլներով, ինչը նույնպես իսպանացի դիետոլոգները վտանգավոր են համարում։

Աղբյուր՝ Բուժինֆո