Արմեն Սարգսյանը մասնակցել է Ճապոնիայի կայսեր գահակալության առիթով վարչապետ Շինձո Աբեի անունից կազմակերպված ընդունելությանը


Արմեն Սարգսյանը մասնակցել է Ճապոնիայի կայսեր գահակալության առիթով վարչապետ Շինձո Աբեի անունից կազմակերպված ընդունելությանը
Հոկտեմբեր 23 19:50 2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Տոկիոյում մասնակցել են Ճապոնիայի նոր կայսր Նարուհիթոյի գահակալության առիթով վարչապետ Շինձո Աբեի և տիկին Աբեի անունից կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը։

Ընդունելությանը ներկա են եղել նոր կայսեր գահակալության առիթով Տոկիո ժամանած հյուրեր աշխարհի բազմաթիվ երկրներից, այդ թվում՝ թագավորական ընտանիքներ, պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։ 



loading...