Ջերմուկում տղամարդ է ինքնասպան եղել


Ջերմուկում տղամարդ է ինքնասպան եղել
Հոկտեմբեր 23 19:26 2019

Ջերմուկի Ձախափնյակ թաղամասում ինքնասպանության դեպք է արձանագրվել: «Հոկտեմբերի 22-ին ժամը 21։40-ին «Ջերմուկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության աշխատակիցները կանչով մեկնել են Ջերմուկ Ձախափնյակ թաղամասի 25 շենքի հետնամաս, որտեղ հայտնաբերել են տղամարդու դիակ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 20։20-ի սահմաններում, նույն թաղամասի բնակիչը (1981 թվականին ծնված) իր հողամասի տնակում, նստած վիճակում մետաղյա լարով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր»,- հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից: