ՔՊ-ն վարչության նիստ է անցկացրել. Հրայր Թովմասյանի մասով որոշում կա՝ սպասել


ՔՊ-ն վարչության նիստ է անցկացրել. Հրայր Թովմասյանի մասով որոշում կա՝ սպասել
Հոկտեմբեր 22 22:30 2019

Այսօր տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը: Նիստին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նախարարներ եւ պատգամավորներ:

Նիստի քննարկման թոփ թեման ՍԴ-ն ու Հրայր Թովմասյանն են եղել՝ իրենց հարակից ձերբակալություններով:  Թեթեւ քննարկվել է նաեւ նախարարների բարձր աշխատավարձերի շուրջ ստեղծված աղմուկը, բայց առանցքում Հրայր Թովմասյանի պաշտոնանկության հարցն է: ՔՊ-ում որոշել են՝ սպասել, տեսնել, թե իրենց նախագծի ձախողումից հետո Արման Բաբաջանյանի նախաձեռնությունն ինչ արդյունքների է հանգեցնում, որ ըստ ահնրաժեշտության իրենց հետագա քայլերը կատարեն: