Հավաք ի պաշտպանություն Արսեն Բաբայանի


Հավաք ի պաշտպանություն Արսեն Բաբայանի
Հոկտեմբեր 22 18:47 2019

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, ԱԺ հանրային կապերի վարչության նախկին պետ, իրավաբան Արսեն Բաբայանի ձերբակալության դեմ փաստաբանների բողոքը կքննվի այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ։

Արսեն Բաբայանի աջակիցները բողոքի ակցիա են կազմակերպելու դատարանի դիմաց: 18:30-ին կսկսվի ի պաշտպանություն Արսեն Բաբայանի հրավիրված հավաքը: