Նիկոլ Փաշինյանը չմեկնաբանեց, թե ինչու է նախարարների աշխատավարձը բարձրացվել գաղտնի պայմաններում. Aravot.am


Նիկոլ Փաշինյանը չմեկնաբանեց, թե ինչու է նախարարների աշխատավարձը բարձրացվել գաղտնի պայմաններում. Aravot.am
Հոկտեմբեր 22 15:24 2019

«Հանուն անտառների. գլոբալ ջանքերը եւ Հայաստանը» խորագրով գագաթնաժողովից դուրս գալիս Aravot.am-ի  թղթակիցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ ինչո՞ւ են նախարարների աշխատավարձերը բարձրացվել գաղտնի՝ ոչ հրապարակային պայմաններում:

Սակայն, պարոն Փաշինյանը չպատասխանեց, նստեց ծառայողական մեքենան եւ հեռացավ:

Նշենք, որ այսօր Ամերիկյան համալսարանում ՀՀ վարչապետը մասնակցում էր «Հանուն անտառների. գլոբալ ջանքերը եւ Հայաստանը» խորագրով գագաթնաժողովին։