Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության մշտական քարտուղարի հետ


Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության մշտական քարտուղարի հետ
Հոկտեմբեր 22 16:00 2019

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Լոնդոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հոկտեմբերի 21-ին հանդիպեց  Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության մշտական քարտուղար Սայմոն ՄքԴոնալդի հետ:

Ինչպես  հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Մնացականյանը և Սայմոն ՄքԴոնալդը գոհունակություն հայտնեցին տարբեր մակարդակներում առկա դինամիկ երկխոսության առնչությամբ: Կողմերը քննարկեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանն առնչվող հարցեր՝ ուրվագծելով հայ-բրիտանական օրակարգն առավել ընդլայնելու, հարստացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

 
 
Реклама 19

Զոհրաբ Մնացականյանը մշտական քարտուղարին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները և վերահաստատեց կառավարության հանձնառությունը շարունակելու երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացը: 

Զրուցակիցները հանգամանալից անդրադարձան միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի: Նախարար Մնացականյանը Սայմոն ՄքԴոնալդին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները՝ ընդգծելով խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: 



loading...