Իմ քայլը երեկոյան հավաքվելու է՝ Հրայր Թովմասյանի հարցով


Իմ քայլը երեկոյան հավաքվելու է՝ Հրայր Թովմասյանի հարցով
Հոկտեմբեր 21 15:40 2019

Այսօր տեղի է ունենալու Իմ քայլը խմբակցության նիստը։ Ներկա է գտնվելու նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ազգային ժողում պատգամավորները նշում են, որ նիստի ընթացքում քննարկելու են վաղը գումարվող հերթական քառօրյայի վերաբերյալ հարցեր։

ArmDay.am֊ին հայտնի դարձավ, որ նիստում քննարկվելու է այն հարցը, թե ինչ են անելու առաջիկայում Հրայր Թովմասյանի պաշտոնանկությանը հասնելու համար։