Ֆելիքս Ցոլակյանի «արկածները» ԱԻՆ-ում

Ֆելիքս Ցոլակյանի «արկածները» ԱԻՆ-ում
Հոկտեմբեր 21 12:12 2019

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի նախարար նշանակվելուց ի վեր համակարգում աննախադեպ չափերի է հասել կոռուպցիան և հովանավորչությունը։ Ֆելիքս Ցոլակյանը արդեն մեկ տարի է զբաղված է միայն իր մարդկանց, ծանոթ- բարեկամներին պաշտոնի նշանակելով, գրում է politik.am-ը։

Փոխնախարար Արմեն Հարությունյանը Ֆելիքս Ցոլակյանի բարեկամն է, որոշ տեղեկություններով` քրոջ որդին, ինչը ինքնին քաղաքական հովանավորչության վառ օրինակ է։ Ակնհայտ իր զբաղեցրած դիրքին չհամապատասխանող, Ցոլակյանի «պահած էրեխեն», առավոտից երեկո զբաղված է ֆեյք էջերի միջոցով նախարարի փիառ-ն անելով, ինչպես նաև ծանոթներին գործի տեղավորելով և «ոչ յուրայինների» դեմ խարդավանքներ կազմակերպելով։ Հնաբնակները տհաճությամբ են շփվում այդ դիլետանտ և ինքնասիրահարված երիտասարդի հետ, և հաճախ Արմեն Հարությունյանը գանգատվում է Ֆելիքս Ցոլակյանին, և նախարարը անձամբ զանգում է պետերին և ասում «Արմենի հետ աշխատեք, Արմենն ինչ ասում է, արեք… » և այլն։

Ֆելիքս Ցոլակյանը աշխատանքի է տեղավորել բազմաթիվ ծանոթ բարեկամների, տղայի ընկերներին` օրինակ կուրսեցի ընկերոջը` Արտակ Սաֆարյանին նշանակել է նախարարի գլխավոր խորհրդական, կուրսեցի մյուս ընկերոջը` Դավիթ Ավետիսյանին նշանակել է Ֆինանսատնտեսագիտական վարչության պետ։ Ցոլակյանը իր «երկրորդ հայրենիք» Մասիս քաղաքի բնակիչ, իրենց մտերիմ շրջապատից և տղայի ընկերներից Արմեն Գրիգորյանին նշանակել է Փրկարար ծառայության Թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչություն պետ, ով մինչ այդ աշխատել է անչափահասների օպեր-լիազոր և որևէ կապ չունի փրկարար ծառայության համակարգի հետ։ Ընդ որում, Ֆելիքս Ցոլակյանը մի քանի ամսվա ընթացքում Արմեն Գրիգորյանին արտահերթ զինվորական կոչումներ շնորհելով մայորից դարձրել է գնդապետ, ինչը ապշեցրել է համակարգի հնաբնակներին:

Ֆելիքս Ցոլակյանը «դիլխոր չի թողնում» նաև նախկին հանրապետական և մերձհանրապետական շրջանակներին։ Մասնավորապես, աշխատանքի է ընդունել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի որդուն, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի որդուն` Վարդան Պետրոսյանին նշանակել է Շենքերի, շինությունների պահպանման և տնտեսական վարչություն պետ։ Նախկին դաշնակցական Աղվան Վարդանյանի «հալալ զուլալ» ընկերոջը և պատգամավոր եղած ժամանակ նրա օգնական, Աղվան Վարդանյանի առանձնատան հարևանությամբԱյս մեկ տարվա ընթացքում Ֆելիքս Ցոլակյանը աշխատակազմի քարտուղարի միջոցով նաև առանձին պարգևավճարներ է հատկացրել իր ծանոթ-բարեկամներին։

Ստեղծված անառողջ մթնոլորտի, թայֆաբազության, արհամարական վերաբերմունքի պատճառով ազատման դիմում է գրել ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի երկարամյա պետ,գնդապետ Հովհաննես Խանգելդյանը, ով համարվում է համակարգի ամենապրոֆեսիոնալ կադրերից մեկը և մեծ վաստակ ունի ԱԻՆ-ում։ Հովհաննես Խանգելդյանին լսել և նրա կարծիքը հաշվի են առել առանց բացառության բոլոր նախարարները, իսկ Ֆելիքս Ցոլակյանը «վերևից է նայում» բոլոր հնաբնակներին և շփվում է միայն իր նշանակած մարդկանց հետ։ Հովհաննես Խանգելդյանը երկար ժամանակ չի կարողացել անգամ հանդիպել Ֆելիքս Ցոլակյանի հետ։Լարվածություն է առաջացել նաև Ֆելիքս Ցոլակյանի և իր կողմից նշանակված նախարարի մամուլի քարտուղար, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էդմոն Զարգարյանի միջև։

Օրերս աշխատանքից ազատվել են Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պայմանագրային 7 աշխատակիցներ, որից հետո դիմել են Զարգարյանին, որպեսզի նա այդ 7-ից մեկի համար, ով փոխնախարար Արմեն Հարությունյանի ծանոթն է, գրավոր միջնորդագիր ներկայացնի որպես փորձագետ նորից աշխատանքի ընդունելու համար։ Էդմոն Զարգարյանը անսպասելի մերժել է միջնորդագիր ներկայացնել, նշելով, որ այդպիսով ստացվում է, որ աշխատանքից ազատվեցին միայն ծանոթ չունեցող պայմանագրայինները, և որ աշխատանքը կորցրած պայմանագրայինների հանդեպ ազնիվ չի լինի նրանցից մեկին կամ երկուսին հետ ընդունելը, և ասել է, որ քանի դեռ ինքը մամուլի քարտուղար է, վարչության ներսում անարդարություն և ծանոթ-բարեկամ չի հանդուրժելու։

Էդմոն Զարգարյանի այս «հանդգնությունից» Ֆելիքս Ցոլակյանը հունից դուրս է եկել։ ԱԻՆ աշխատակիցները երբևէ այսպիսի հովանավորչության և թայֆաբազություն, ծանոթ-բարեկամների «շքերթի» ականատես չեն եղել։

politik.am

loading...