Ոչ ոք չի կարող պնդել, թե երեկվա հրդեհը եղել է հրավառության հետևանքով. Հակոբ Կարապետյան

Ոչ ոք չի կարող պնդել, թե երեկվա հրդեհը եղել է հրավառության հետևանքով. Հակոբ Կարապետյան
Հոկտեմբեր 20 23:04 2019

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նախօրեին Մատենադարանի հետնամասում բռնկված հրդեհին: Նա, մասնավորապես, գրել է.

 

«Կարծես թե, երեկվա տոնական օրվանից հետո հրդեհի հետ կապված պատմություն է եղել ցանցում, որը որոշ լրատվամիջոցներ փորձել են կապել տոնական հրավառության հետ։

Վերջնական եզրակացությունը թողնելով հետաքննությանն ու ԱԻՆ-ի մեր գործընկերներին՝ էս պահին կարող եմ տեղեկացնել, որ հրավառության ժամանակ ԱԻՆ-ի ստորաբաժանումները հսկողություն են իրականացրել տեղերում, և ոչ ոք չի կարող պնդել, թե հրդեհը եղել է հրավառության հետևանքով»։

loading...