Կարտոֆիլ «Գյուղական» ձևով.բաղադրատոմս


Կարտոֆիլ «Գյուղական» ձևով.բաղադրատոմս
Հոկտեմբեր 20 10:00 2019

Բաղադրիչներ
կարտոֆիլ – 5 հատ (մեծ)
սոխ կանաչ – 1թ/գդ
մաղադանոս – 1 ճ/գդ
թթվասեր – 1 բաժակ
սխտոր – 1 հատ
աղ – 1թ/գդ
պղպեղ սև – 1/2թ/գդ


Պատրաստման եղանակ
Լվանում ենք կարտոֆիլը, շարում նախապես պերգամենտային թղթով պատած տապակի վրա, պատառաքաղով ծակում մի քանի տեղից, վրան լցնում ձիթայուղն ու աղը և դնում ջեռոցը 75-90 րոպե 175 աստիճանում:

Խառնում ենք թթվասերը, ճզմած սխտորը, կտրատված մաղադանոսն ու կանաչ սոխը և թողնում 5 րոպե:

Ապա ջեռոցից հանում ենք եփած կարտոֆիլը կտրում մեջտեղից ու վրան լցնում պատրաստի սոուսը: Եվ վերջ ամեն բան պատրաստ է:

Ջեռոցից նոր հանած կարտոֆիլի մեջ կարելի է նաև դնել պանիր, ինչը ավելի հյութալի կդարձնի կարտոֆիլիը “Գյուղական” ձևով: