ԱԺ-ի աշխատակիցների շուրջ սկանդալը դեռ վերջնական լուծում չի ստացել


ԱԺ-ի աշխատակիցների շուրջ սկանդալը դեռ վերջնական լուծում չի ստացել
Հոկտեմբեր 19 14:11 2019

Ազգային ժողովի կադրերի ռեզերվում գտնվող որոշ աշխատակիցներ շարունակում են ամենօրյա ռեժիմով գալ աշխատանքի:

Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ աղմուկ բարձրացավ, երբ ԱԺ նոր ղեկավարությունը փորձել էր ստորաբաժանումներում կառուցվածքային փոփոխություններ անել: Փակվել էին բաժիններ, օպտիմալացվել էին վարչություններ, իսկ բազմաթիվ աշխատակիցների ուղարկել էին կադրերի ռեզերվ: Այնուհետ, ԱԺ նախագահությունը վերանայեց որոշումը եւ նախկին որոշումը ուժը կորցրած ճանաչեց: Սակայն, ոչ բոլոր դեպքերում աշխատակիցները վերականգնվեցին իր գործառույթներում:

Նրանց մեծ մասն այս պահին գտնվում է կադրերի ռեզերվում, վերեւից ասել են, որ պետք է վեց ամիս անց մրցույթ հայտարարվի, մասնակցության դեպքում, եթե հաղթահարեն, ապա կշարունակեն աշխատել ԱԺ-ում: Խորհրդարանի որոշ աշխատակիցներ էլ, ովքեր էլ որ վստահ են, որ հաղթելու են մրցույթում որոշել են այս վեց ամիսների ընթացքում գալ աշխատանքի, քանի որ այսպես, թե այնպես ռեզերվում գտնվելու ընթացքում վճարվելու են: