Խաչատուրյան քույրերը կարող էին ուտել և քնել միայն հոր հրահանգով. նոր մանրամասներ

Խաչատուրյան քույրերը կարող էին ուտել և քնել միայն հոր հրահանգով. նոր մանրամասներ
Հոկտեմբեր 15 23:35 2019

Խաչատուրյան քույրերի փաստաբանները ծավալուն հարցազրույց են տվել Russia Today-ին և մի շարք մանրամասներ են ներկայացրել գործի առնչությամբ: Փաստաբանների խոսքով՝ աղջիկների հայրը՝ Միխայիլ Խաչատուրյանը, հատուկ «զանգ» է ունեցել, որի օգնությամբ նա դուստրերին կանչել է իր մոտ և տարբեր հրահանգներ տվել՝ ուտելիք կամ խմիչք բերել, կանգնել իր կողքը մինչև կքնի, գրում է aravot.am-ը:

«Աղջիկները և նրանց մայրը կարող էին ուտել և քնել միմիայն Խաչատուրյանի հրահանգով:  Քույրերը իրավունք չունեին առանց հոր թույլտվության դուրս գալ բնակարանից, նույնիսկ դպրոց գնալ: Խաչատուրյանը տեսախցիկ էր տեղադրել դռան մուտքի մոտ՝ աղջիկները քայլերը վերահսկելու համար… Եղել են դեպքեր, երբ նա պնևմատիկ զենքից կրակել է աղջիկների ուղղությամբ»,-ասել են փաստաբանները:

Նրանք նաև պատմել են Միխայիլ Խաչատուրյանի և իրավապահների սերտ կապերի մասին, ինչի շնորհիվ նրան հաջողվել է խուսափել պատասխանատվությունից: Փաստաբանների խոսքով՝ աղջիկների հանդեպ «այլասերված» խաղերը սկսվել են 2015թ., երբ Խաչատուրյանը տնից վռնդել է նրանց մորը: «Աղջիկները թաքցրել են մորից, թե ինչ է անում հայրն իրենց հետ: Իսկ Միխայիլի հարազատ քույրերը և մայրը իմացել են բռնության մասին: Բայց այժմ ժխտում են: Բայց գործի նյութերում առկա է տեղեկատվություն, որ երբ մի անգամ Խաչատուրյանը ստիպել է աղջիկներից մեկին իր հետ լոգանք ընդունել, նրանք զանգահարել են հորեղբորը, իսկ վերջինս էլ Խաչատուրյանի զարմիկին՝ Արսենին: Նրանք ժամանել են Խաչատուրյանների տուն, բայց վախեցել են ներս մտնել»,-ասել են փաստաբանները: Նրանք նաև նշել են՝ հիմնվելով դատաբժշկական փորձաքննության վրա, որ Խաչատուրյանը հոգեկան լուրջ խանգարումներ է ունեցել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

loading...