Գերմանիայում բողոքի ցույցի ժամանակ քրդերն ու թուրքերը բախվել են․ կան տուժածներ


Գերմանիայում բողոքի ցույցի ժամանակ քրդերն ու թուրքերը բախվել են․ կան տուժածներ
Հոկտեմբեր 15 22:01 2019

Գերմանական Գերնե քաղաքում քրդերի ցույցի ժամանակ թուրքերի հետ բախման ժամանակ տուժել է առնվազն 5 մարդ, գրում է Ria Novosti-ն:

Ցույցին մասնակցել է 350 քուրդ, երբ նրանք անցել են սրճարաններից մեկի կողքով, թուրքերը նրանց տհաճ ժեստեր են ցուցադրել, ինչը քրդերին դրդել է հարձակման:

Թուրքական սրճարանից քրդերի ուղղությամբ շշեր են նետվել, իրարանցում  է սկսվել, կան տուժածներ։

Ոստիկանությունը կարողացել է կարգավորել իրադրությունը:



loading...