Մոսկվան ընդառաջող քայլեր Է ակնկալում Վրաստանից ավիահաղորդակցության վերականգնման համար


Մոսկվան ընդառաջող քայլեր Է ակնկալում Վրաստանից ավիահաղորդակցության վերականգնման համար
Հոկտեմբեր 15 14:37 2019

 ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հոկտեմբերի 15-ին հայտարարել Է, որ ճիշտ չԷր լինի Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ավիահաղորդակցությունը վերականգնել առանց Թբիլիսիի ընդառաջող քայլերի:

 

«Մենք գտնում ենք, որ այս իրավիճակում, քանի դեռ ընդառաջող քայլեր չեն արվել մեր կողմին, ճիշտ չԷր լինի խոսել ավիահաղորդակցության վերականգման մասին»,-ասել Է նա Շվեյցարիայի Կանտոնների խորհրդի (խորհրդարանի վերին պալատ) նախագահ Ժան-Ռենե Ֆուռնիեի հետ կայացած հանդիպմանը:

 

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հունիսի 21-ի հրամանագրով ռուսական ավիաընկերություններին հուլիսի 8-ից ժամանակավորապես արգելված Է օդային փոխադրումներ իրականացնել Վրաստան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: