Ինչպես ազատվել օրգանիզմում կուտակված լորձից


Ինչպես ազատվել օրգանիզմում կուտակված լորձից
Հոկտեմբեր 14 23:52 2019

Երբեմն մենք այնքան ենք սովորում հիվանդոտ վիճակին, որ պատրաստ ենք այն պատճառաբանել անգամ վատ եղանակով: Ուժասպառության, մրսածության և գլխացավի պատճառ կարող է լինել օրգանիզմում կուտակված լորձը:

 

Օրգանիզմի մաքրում տնային պայմաններում


Չնայած, որ սա հատուկ մաքրում է, այնուամենայնիվ, ոչ մի առանձնահատուկ բան չկա: Պարզապես հարկավոր է առանձնացնել այնպիսի մթերքներ, որոնք օրգանիզմից լորձ են հանում:


Ինչու՞ է հարկավոր օրգանիզմը լորձից մաքրել

Երբ օրգանիզմում մեծ քանակությամբ լորձ է կուտակվում, այն բարենպաստ միջավայր է ստեղծում մանրէների և վիրուսային բակտերիաների զարգացման համար: Ստամոքսի պատերին կպած լորձը խանգարում է օրգանիզմի կողմից սննդի յուրացմանը: Սա վատթարացնում է օրգանիզմի ընդհանուր վիճակը, առաջանում են թուլություն և աչքերի տակ փոսիկներ:
Ավելորդ կամ էլ պակաս քաշը օրգանիզմի աշխատանքի խափանման առաջին նախանշաններն են: Եթե աղիքային թարթիչներն իրար սոսնձված են լորձով, արյունը չի ստանում բավարար քանակությամբ անհրաժեշտ նյութեր, առաջանում է դրանց պակաս, և օրգանիզմը սկսում է դրանք պահանջել: Առաջանում է սովի անդադար զգացողություն:

Աղիների ուժեղ աղտոտման արդյունքում օրգանիզմում սկսվում են բորբոքային պրոցեսներ՝ գաստրիտ, կոլիտ, խոց: Լորձը վեր է բարձրանում և փակում շնչուղիները: Հիմնականում այն թափանցիկ է, սակայն մեծ քանակության պարագայում ունենում է շագանակագույն կամ կանաչավում երանգ:
Ավելին՝ ռացիոնի փոփոխման պարագայում՝ խաշած մթերքներից՝ հումի, սկսում է օրգանիզմի դետոքսիկացիա, ինչի արդյունքում բարձրանում է ջերմությունը, հազ է սկսվում: Այս նախանշանները հաճախ շփոթում են մրսածության հետ: Այսպիսով՝ հարկավոր է օրգանիզմի մաքրում կատարել տարին երկու անգամ:


Ստամոքսի և աղիների մաքրում

Լորձը օրգանիզմում շատ արագ է կուտակվում: Դրանից ազատվելու համար հարկավոր է օգտագործել կոճապղպեղ (имбирь): Այն դուրս է հանում տոքսինները և պայքարում բորբոքային պրոցեսների դեմ: Բաժակի մեջ լցրեք մեկ թեյի գդալ քերած կոճապղպեղ, վրան եռացրած ջուր լցրեք, իսկ երբ այն մի քիչ հովանա, ավելացրեք կիտրոնի մեկ կտորի հյութ: Ըմպեք սա ողջ օրվա ընթացքում՝ երկու կում առավոտյան, կեսօրին և երեկոյան՝ ուտելուց կես ժամ առաջ:

Կա ևս մեկ, ոչ պակաս արդյունավետ միջոց: Ճաշի և ընթրիքի միջև ընկած ժամանակահատվածում մեկ թեյի գդալ գնդիկային պղպեղ կուլ տվեք: Այն քայքայում է աղիների պատերին կպած լորձը: Նման էֆեկտի կարելի է հասնել, եթե ձեր սննդակարգի մեջ մտցնեք ընկուզեղեն:

Կտավատի ալյուրը նույնպես օգտագործվում է օրգանիզմը լորձից մաքրելու համար: Այն պայքարում է բակտերիաների և մանրէների դեմ: Հարկավոր է մեկ թեյի գդալ կտավատի ալյուրը խառնել 100 գրամ որևէ կաթնաթթվային մթերքի հետ և մեկ շաբաթվա ընթացքում նախաճաշին դա ուտել: Երկրորդ շաբաթվանից արդեն երկու թեյի գդալ կտավատի ալյուր լցրեք: Հիմնականում 2 շաբաթվա կուրսը բավական է:


Շնչուղիների մաքրում

Շնչուղիներում լորձի կուտակումը կարող է կրել հետինֆեկցիոն կամ ալերգիկ բնույթ: Կոկորդում լորձի կուտակումը կարող է առաջացնել հազ և այրոց:

Թոքերում և քիթ-կոկորդային շրջանում կուտակված լորձից ազատվելու համար խորհուրդ է տրվում սոդային լուծույթով ողողումներ կատարել: Փորձեք զերծ մնալ ծխի և կենցաղային քիմիայի հետ շփումից. սա կարող է գրգռիչի դերում հանդես գալ: Պակաս արդյունավետ չէ էվկալիպտային յուղով ինգալյացիան:

Փոխեք ձեր սննդակարգը: Կրճատեք կծու և յուղային ուտեստների չափաբաժինը և շատացրեք C և E վիտամիններ պարունակող սննդի քանակությունը: Քնելուց առաջ մի՛ կերեք: