Քիմ Քարդաշյանի ամուսինը պաշտոնապես հայտարարել է քրիստոնեություն ընդունելու մասին


Քիմ Քարդաշյանի ամուսինը պաշտոնապես հայտարարել է քրիստոնեություն ընդունելու մասին
Հոկտեմբեր 14 18:40 2019

Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեստը, պաշտոնապես հայտարարել է, որ քրիստոնեություն է ընդունել: Ինչպես հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները, նա այդ մասին հայտնել է վերջերս երկրպագուների հետ հանդիպման ժամանակ: Ռեփերը պատրաստվում է իր «Jesus Is King» (թարգմ. Հիսուսը թագավոր է) ալբոմի թողարկմանը: Դրա շրջանակներում նա ամեն շաբաթ հայտնվում է որեւէ տեղ ու եկեղեցական երգեր երգում: Վերջերս նա նմանատիպ հանդիպումներից մեկի ժամանակ հաստատել է կրոնի վերաբերյալ իր որոշումը:

 

«Ուզում եմ տեղյակ պահել, որ այսօր այստեղ չեմ եկել ձեր ժամանցն ապահովելու համար: Մենք այստեղ ենք՝ Ավետարանը տարածելու նպատակով: Կներեք, եթե ինչ-որ բան սխալ եմ արտասահմանում, ես ընդամենը վերջերս եմ կրոնափոխ եղել»,- ասել է նա:

 

 

Ռեփերն առաջին անգամ չէ, որ խոսել է քրիստոնեության մասին: 2004 թ. իր առաջին ալբոմը թողարկելուց հետո նշել է, որ Հիսուսն իր փրկիչն է:

 

 

 

Լրատվամիջոցը նշում է նաեւ, որ երկրպագուները շատ են սպասում ռեփերի նոր ալբոմին: Թողարկման ժամկետները դեռ հստակ չեն: Վերջին անգամ ռեփերն ալբոմը ներկայացրել է 2018 թ.: