Մահացել է Ապրիլյան պատերազմում զոհված հետախույզ Նվերի հայրը՝ ազատամարտիկ Սարո Սիմոնյանը


Մահացել է Ապրիլյան պատերազմում զոհված հետախույզ Նվերի հայրը՝ ազատամարտիկ Սարո Սիմոնյանը
Հոկտեմբեր 14 17:09 2019

NEWS.am–ի տեղեկություններով այսօր՝ հոկտեմբերի 14–ին Արցախի Հադրութի շրջանի Թաղասեր գյուղում 52 տարեկանում սրտի կաթվածից մահացել է Ապրիլյան պատերազմում զոհված հետախույզ Նվեր Սիմոնյանի հայրը՝ Սարո Սիմոնյանը։

Սարո Սիմոնյանն Արցախյան ազատամարտի մասնակից էր, երկրորդ խմբի հաշմանդամ, պատերազմի ընթացքում կորցրել էր մեկ աչքը: Սիմոնյանների բազմանդամ ընտանիքը երկար տարիներ բնակվում էր անմխիթար տանը, ընդամենը օրեր առաջ էր բարերարների միջոցներով հիմնովին վերանորոգված տունը հանձնվել ընտանիքին։

Աղբյուր՝ News.am