Պատրաստ եմ տրամադրել ապաստարան սիրիահայ մի մեծ ընտանիքի, կապահովեմ աշխատանքով մեր գյուղում. Ռաֆայել Երանոսյան


Պատրաստ եմ տրամադրել ապաստարան սիրիահայ մի մեծ ընտանիքի, կապահովեմ աշխատանքով մեր գյուղում. Ռաֆայել Երանոսյան
Հոկտեմբեր 14 11:41 2019

Դերասան Ռաֆայել Երանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել  է.

«Եթե պետությունը մեր հայրենակիցներին Սիրիայից տեղափոխի Հայաստան,ես պատրաստ եմ տրամադրել ապաստարան մի մեծ ընտանիքի(մինչև`10 հոգի),նաև կապահովեմ աշխատանքով մեր գյուղում»: 

Հիշեցնենքհոկտեմբերի 9-ին Թուրքիայի բանակը հարվածներ էր հասցրել Սիրիայի հյուսիսարևելքում գտնվող Էլ Հասակե գավառինմասնավորապես` «Մանսուրա» ամբարտակին և Ռաս էլ Այն քաղաքին։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունների մեկնարկի մասինորոնքիր խոսքովուղղված են Քրդստանի աշխատավոր կուսակցության և մի շարք երկրներում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։