Իրական երեխա-Պինոկիոն. աշխարհի ամենաանսովոր քթով փոքրիկի հուզիչ պատմությունը անտարբեր չի թողնի ոչ ոքի


Իրական երեխա-Պինոկիոն. աշխարհի ամենաանսովոր քթով փոքրիկի հուզիչ պատմությունը անտարբեր չի թողնի ոչ ոքի
Հոկտեմբեր 13 23:41 2019

Երեխաներն աշխարհի ամենաանմեղ ու նուրբ էակներն են, ովքեր շատերիս հիշեցնում են, թե ինչքան պարզ ու մաքուր պիտի լինենք մենք իրականում։ Այս փոքրիկի պատմությունը զարմացրեց ոչ միայն սովորական մարդկանց, այլ նաև բժիշկներին, ովքեր դժվարությամբց կարողացան լուծել նրա հիվանդության հանելուկը։ 

 Image result for gerçek pinokyo

Օլլի Թրեզիսը, իրականում, աշխարհի ամենաանսովոր հիվանդություններից մեկը ունի։ Նրա մայրիկին դեռևս հղիության ընթացքում էին զգուշացնում, որ երեխան զարգանում է անսովոր ձևով, սակայն նա որոշեց, որ անպայման պետք է ունենա փոքրիկին։ 

Ծնունդից հետո պարզ դարձավ, որ փոքրիկ հրաշամանուկի գլխուղեղի որոշակի հատված աճել է նրա քթում, որի հետևանքով նրա քիթը ստացել է իսկական Պինոկիոյի քթի ձև։ Սկզբնական շրջանում շատերը ուղղակի ծաղրում էին փոքրիկին։ Նրանցից ոմանք նշում էին. ավելի լավ է նա ընդհանրապես ծնված չլիներ, սակայն երեխայի մայրն ու հարազատները նրա հանդեպ հոգատարությունն ու սերը կրկնապատկեցին։ 

 

Image result for gerçek pinokyo

Նրանք վստահեցնում են, որ փոքրիկը պաշտում է ծիծաղել, նա չափազանց շատ է սիրում խաղալ իր մեծ քույրիկի հետ ու, ինչպես բոլոր երեխաները, նա սիրում է չարաճճիություններ անել։ Երեխայի այս պատմությունը, որի պատճառով բազմաթիվ հետևորդներ սկսեցին փոքրիկի նկարներին վատ արձագանքներ տալ, ստիպեցին փոքրիկի ընտանիքին ստեղծել մի նախագիծ, որ իր շուրջը հավաքեց բոլոր այն մանուկներին, ովքեր չեն ծնվել մեզ ծանոթ արտաքնով՝ նրանք ուրիշ են, տարբեր, տարբերվող կյանքով ու պատմություններով։ 

Image result for gerçek pinokyo

 

Դրանով նրանք ուզում են ցույց տալ, որ բոլոր երեխաներին ուղղակի պետք է սիրել ու չպետք է վազել ինչ-որ ստանդարտների հետևից ու տալ երեխային պիտակավորումներ, ինչ է , թե երեխան այնպիսին չէ, ինչպիսին պետք տեսնում ենք նրան մեր պատկերացումներում։ Գեղեցիկ ու հուզիչ այս պատմությունը հատկապես տպավորեց նրանով, որ երեխայի մայրը ոչ կերպ ու ոչ մի պարագայում չի ցանկանում անգամ լսել երեխայից հրաժարվելու կամ նրանից ամաչելու մասին, նա միայն ուզում է ամեն ինչ անել, որ երեխան ունենա անհոգ մանկություն ու հեռու մնա չար ու չկամեցող մարդկանցից։