Քիմ Քարդաշյանը լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով Հայաստանում կրած բոլոր զգեստները


Քիմ Քարդաշյանը լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով Հայաստանում կրած բոլոր զգեստները
Հոկտեմբեր 12 22:45 2019

 

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը սոցցանցում կիսվել է իր «ֆան» էջերից մեկում հրապարակված լուսանկարով, որում մեկտեղվել են Հայաստանում նրա կրած բոլոր հանդերձների նկարները:

Լուսանկարում տեղ են գտել այն զգեստները, որոնցով Քիմն այցելել է Մայր Աթոռ, Գառնու տաճար, ռեստորան, ինչպես նաև ներկա է գտնվել տեխնոլոգիական համաժողովին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ ընթրիքին: Ինչպես կարելի է նկարտել, հեռուստատեսային աստղը Հայաստանում անցկացրած մի քանի օրվա համար ընտրել էր երեք գույնի հագուստ՝ սպիտակ, սև և մոխրագույն: