Փաստորեն, սելֆի անելու նոր սարք է. վարչապետ


Փաստորեն, սելֆի անելու նոր սարք է. վարչապետ
Հոկտեմբեր 12 14:28 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սասունիկում ընթացող էսպոյի ժամանակ տաղավարներից մեկում առաջարկեցին լուսանկարվել: Վարչապետը չմերժեց: Տաղավարում ցուցադրված տեսախցիկի մոտ վարչապետին ասացին.

«Հենց կասեմ՝ կշարժվեք»:

Լուսանկարվելուց հետո վարչապետը հարցրեց.

«Եվ ի՞նչ»:

Նրան տեղեկացրին՝ արդեն իսկ կարող է կայքից ներբեռնել իրենց այդ շարժական լուսանկարը:

«Փաստորեն, սելֆի անելու նոր սարք է»,- կատակեց վարչապետը: