Քանի որ իշխանությունն ընտրվել է ժողովրդի կողմից, ուստի ոստիկանությունը ծառայում է իշխանությանը, ասել կուզեմ՝ ժողովրդին. Գարիկ Սարգսյանը պարզաբանել է իր հայտարարությունը


Քանի որ իշխանությունն ընտրվել է ժողովրդի կողմից, ուստի ոստիկանությունը ծառայում է իշխանությանը, ասել կուզեմ՝ ժողովրդին. Գարիկ Սարգսյանը պարզաբանել է իր հայտարարությունը
Հոկտեմբեր 12 14:17 2019

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր՝ «Իմ քայլը՝ հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովից առաջ, լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, թե «Ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանության ծառայողն է»: Այդ կապակցությամբ Գարիկ Սարգսյանը պարզաբանում է տվել Ֆեյսբուքի իր էջում։

«Լրատվամիջոցներին տված հարցազրույցում այսօր նշել եմ, որ «ոստիկանությունը ծառայում է իշխանութությանը՝ ժողովրդին»։ Այս կապացությամբ ուզում եմ ևս մեկ անգամ մեկնաբանել, որ այսօր, այո՛, ունենք ժողովրդի կողմից ընտրված, մեծ լեգիտիմություն ունեցող իշխանություն։ Այսօր ունենք իշխանություն, որը ժողովրդից կտրված չէ, իշխանությունն այսօր հենց ժողովուրդն է։ Քանի որ իշխանությունն ընտրվել է ժողովրդի մեծամասնության կողմից, ուստի ոստիկանությունը ծառայում է իշխանությանը, ասել կուզեմ՝ ժողովրդին։ Նախկին ռեժիմի մտածելակերպը կրողներն իմ այս արտահայտության տակ փնտրում են իշխանության կամայականությունները կատարող հլու-հնազանդ ոստիկանություն, բայց այսօր իրավիճակ է փոխվել, և՝ ի պատիվ մեր ոստիկանության կառույցը ծառայում է բացառապես օրենքին, ժողովրդին։ Նոր Հայաստանում ոստիկանությունը սպասարկելու է միմիայն ՀՀ շահը»,– գրել է նա՝ ավելացնելով, թե իր ասածը խեղաթյուրված է ներկայացվել։