Ավտովթար Տավուշի մարզում. բախվել են Volkswagen Vento-ն Mercedes Sprinter-ը. կան վիրավորներ


Ավտովթար Տավուշի մարզում. բախվել են Volkswagen Vento-ն Mercedes Sprinter-ը. կան վիրավորներ
Հոկտեմբեր 5 20:11 2019

Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, Մայիսյան կամուրջ – Նոյեմբերյան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Բագրատաշեն գյուղի բնակիչ, 31-ամյա Արսեն Բ.-ի վարած Volkswagen Vento մակնիշի 34 VA 658 համարանիշի և Երևանի բնակիչ, 56-ամյա Գագիկ Ս.-ի վարած Mercedes Sprinter մակնիշի 36 FA 456 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արսեն Բ.-ի ուղևորներ, 78-ամյա Շուշան Մ.-ն, 52-ամյա Էլեոնորա Բ.-ն և Գագիկ Ս.-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 36-ամյա Լիլիթ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպաական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբաջյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: